ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Անհայտ անձինք կրակ են բացել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Ստամբուլի Բախչելիեվլեր Քոջասինան շրջանի գրասենյակի վրա։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանական խմբեր։
Քննություն է անցկացվում։
--00—ՅՄ