ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ։ Գրառումը ստորև․
«Իմ խորը վշտակցությունն եմ հայտնում հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:
Անգնահատելի է Սամվել Կարապետյանի ներդրումն ու տարիների նվիրյալ աշխատանքը մեր պատմական արժեքների ուսումնասիրման և պահպանման գործում: Նրա գործունեության աշխարհագրական տարածքը ընդգրկում է ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրում գտնվող հուշարձանների ուսումնասիրումն ու փաստագրումը:
Լիահույս եմ՝ հուշարձանների ոլորտի գիտակ մարդու՝ Սամվել Կարապետյանի թողած դպրոցը կշարունակի նրա գործը»- ասված է ուղերձում: