ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Հովհաննես Քոչարյանը սեփական դիմումի համաձայն կազատվի պաշտոնից։
24News-ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը հաստատեց պաշտոնից ազատման մասին լուրը․ «Այո,՛ ճիշտ է տեղեկատվությունը, բայց ոչ թե պատրաստվում եմ, այլ դիմումն արդեն գրել եմ և մուտք է արված»։
Քոչարյանը պարզաբանեց, որ աշխատանքից հեռանալու պատճառն անձնական է․ «Ընտանիքիս անդամի առողջության հետ է կապված, հիմա ես պետք է դրանով զբաղվեմ , եթե ծառայության մեջ մնայի, աշխատանքիս արդյունավետության վրա կազդեր»։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ