ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Այսօր Տավուշի թեմի հոգևորականներն ավարտեցին այցելությունները Բերդի (Շամշադինի) տարածաշրջանի հերոս նահատակ տղաների ընտանիքներին։
Սուրբ Հարության այս օրերին ՏաՀույսի թեմի հոգևորականների համար առաջնահերթություն է` այցելել հենց սխրանք գործած մեր նահատակների ընտանքիներին՝ և՛ Տիրոջ Հարության ավետիսը միմյանց փոխանցելու, և՛ մեր հավատարմությունը հայտնելու մեր հերոսների սխրանքին։
Անմահության ողջույնն այսօր հռչակվեց մեր հերոս նահատակներ.
Արմեն Բրուտյանի (գ․ Պառավաքար)
Հենզել Բաղդասարյանի (գ․ Պառավաքար)
Սոս Սարգսյանի (գ․ Պառավաքար)
Կարեն Մարգարյանի (գ․ Պառավաքար)
Մհեր Մանուչարյանի (գ․ Վարագավան)
Ռուբեն Գևորգյանի (գ․ Վերին Ծաղկավան)
Արմեն Բաղդասարյանի (գ․ Վերին Ծաղկավան) ընտանիքներում։
--00—ՍՊ