ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Այսօր հանգուցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց: Օրը, սակայն աշխատանքային է:
Բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է. երեկ Հայ առաքելական եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:
Տաղավար տոների հաջորդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է հոգեհանգստյան արարողություն, այնուհետև մարդիկ այցելում են գերեզմանոցներ՝ տոնի ավետիսը տանելով հանգուցյալներին, խնկարկելով նրանց գերեզմանները և աղոթելով նրանց հոգիների համար:
--00—ԶՀ