ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրավիճակը։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։
«Քննարկվել է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը», - նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ