ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Այսօր առանցքային կարևորության հանդիպում ունեցանք ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Արտուրո Հերերայի և Դանիել Բոյսի հետ կայացած հանդիպման ընթացքում խոսեցինք շինթույլտվությունների թվայնացման և պարզեցման գործընթացի մասին։
Հանդիպումը մեծ կարևորություն ունեցավ շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգի համաշխարհային փորձը ուսումնասիրելու և իրագործման համար աջակցություն ստանալու հարցում։
Քննարկման ընթացքում պայմանավորվեցինք նաև շուտով հյուրընկալել Արտուրո Հերերային Երևանում»։
--00—ՅՄ