ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկօրյա պաշտոնական այցով Չեխիայի հանրապետությունում ենք։ Այս մասին հայտնում է Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը։
«Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալայի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ավարտին ստորագրվեց հայտարարության տեքստ, որով Հայաստանն ու Չեխիան պատրաստակամություն են հայտնում խորացնել և ընդլայնել հարաբերությունները մի շարք ոլորտներում»։
--00—ՅՄ