ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
«Հանդիպումը եղել է գործընթացների, իրենց կեցվածքի և դիրքորոշման վերաբերյալ, բացի այս ամենը մենք երկար տարիների որոշակի բարեկամություն, մտերմություն ունենք, ի վերջո ես հոգևորական եմ»։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով իր և ՀԱԿ անդամների հանդիպմանը և քննարկված հարցերին։
Սրբազանը նշեց, որ այդ հանդիպումները հայտարարված բնական գործընթացի մի մասն են կազմում։
«Մենք կուսակցությունների մի մասին հետ այս ընթացքում հանդիպել ենք, քանի որ մեր կուսակցությունները շատ են, ուզում ենք, որ բոլորը ներկա լինեն և որոշակի եզրահանգման գանք միասին»։
Սրբազանը շեշտեց, որ ՔՊ-ից իր հանդիպելու, քննարկումներ ունենալու կոչերին արձագանք չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ