ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ու Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի հետ այսօր դիտարկեց Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու վրա գտնվող Աշտարակ-Ուջան 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները։
Այցի ընթացքում պաշտոնատար անձինք զրուցել են Ճանապարհային դեպարտամենտի «Հյուս-հարավ» ծրագրի ղեկավարների և շինարարների հետ, հավաստիացել, որ աշխատանքներն ինտենսիվորեն ընթանում են և արվում են պատշաճ որակով։
--00—ՅՄ