ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են կիբեռսպառնալիքների դեմ պայքարի մոտեցումները, համաձայնեցրել են միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության պլանի նախագիծը, հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից, փոխանցում է TASS-ը։
Քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կատարման շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերը։
Համաձայնեցվել է 2023-2025 թվականների միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության հիմնական ոլորտների իրականացման պլանի նախագիծը։
--00—ՍՊ