ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը հանդիպում են ունեցել Մոսկվայում։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները քննարկել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության արդիական հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել տրանսպորտի, կրթության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում փոխգործակցությանը։ Վերահաստատել են բոլոր ուղղություններով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
--00—ՍՊ