ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ադրբեջանի վրա ճնշումներ են եղել բազմիցս և տարբեր հարցերի շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` խոսելով COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա արևմտյան ճնշումների մասին:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ կլիմայի փոփոխությունը հաճախ օգտագործվում է արևմտյան քաղաքական գործիչների կողմից որպես քաղաքական լծակ․ «Տարբեր հարցերի, այդ թվում՝ COP 29-ի թեմայի շուրջ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու արևմտյան ուժերի փորձերն անօգուտ են և աննախադեպ»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP29):
--00—ՍՊ