ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթում է թուրք մրցակցին ու դուրս գալիս 1/4 եզրափակիչ։ Տեղեկանում ենք Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի մամուլի հաղորդագրությունից։
«Մեր մարզիկի համար քիչ թե շատ բարդ ստացվեց միայն առաջին ռաունդը, որտեղ Հովհաննիսյանը հաղթեց 3։2 հաշվով։ 2-րդ ռաունդում հայ մարզիկը պարզապես քարուքանդ արեց թուրք մրցակցին։ Մի շարք ուժգին հարվածներ, 3 նոկդաուն, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։
1/4 եզրափակիչում մեր մարզիկը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ