Ադրբեջանը գնաց Սոթքի սադրանքին, որ իջեցնի Քիշնևի ֆորմատի արժեքը, Բաքվի համար նախընտրելին Բրյուսելն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

Ադրբեջանը գնաց Սոթքի սադրանքին, որ իջեցնի Քիշնևի ֆորմատի արժեքը, Բաքվի համար նախընտրելին Բրյուսելն է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Բադալյանի համոզմամբ, Ադրբեջանը մտավախություն ունի ֆրանս-գերմանական տանդեմից, այդ իսկ պատճառով ձգտում է անընդհատ նվազեցնել Քիշնևի ֆորմատի նշանակությունը։ Ադրբեջանի վարքագծի վրա բավականին մեծ ազդեցություն ունի նաև Թուրքիան, որտեղ նախատեսվող նախագահական ընտրությունները կարող են մեծ փոփոխությունների պատճառ դառնալ։

Քաղաքական մեկնաբանի պնդմամբ, եթե Թուրքիան քաղաքական անկանխատեսելիության շրջափուլի մեջ հայտնվի, ապա դա կարող է շատ վտանգավոր հետևանքների հանգեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ