ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45 տոկոս։ Այս մասին հայտնում է TRT հեռուստաալիքը։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է հավաքեր 50 + ձայների քանակ։
Այսպիսով, մայիսի 28-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը։
--00—ՅՄ