ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Հրապարակը» գրում է․ «Այսօրվանից մեկնարկում է Արցախի նախագահական ընտրությունների առաջադրման փուլը։
Չնայած քարոզարշավի մեկնարկը դեռ տրված չէ, բայց Արցախը վաղուց նախընտրական փուլում է։
Արայիկ Հարությունյանը վստահ է, որ հաղթելու է, չնայած նրան, որ շատերը 2-րդ փուլ են կանխատեսում։ Հենց այդ հույսով է շարժվում արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով բանակցում է մի շարք ուժերի հետ, որ 2-րդ փուլում ստանա նրանց աջակցությունը։
Վիտալի Բալասանյանն էլ կասկած չունի, որ 2-րդ փուլում ինքն է լինելու Հարությունյանի մրցակիցը»։
Եթե Մասիս Մայիլյանն էլ անցնի երկրորդ փուլ, ոմանց կարծիքով, կմեծանան նրա շանսերը։