ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Անբարոյականություն է սեփական երեխային կեղտոտ քաղաքական խաղի մեջ խառնելը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ վարչության անդամ, իրավաբան Արմեն Խաչատրյանը։
Խաչատրյանի համոզմամբ, անթույլատրելի է զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ այսպիսի վարքագիծը։ Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը քաղաքական ճգնաժամի ուղիղ հետևանքն է ու, բնականաբար, կարող են ավելի վատ հետևանքներ լինել քանի դեռ Փաշինյանն ու ՔՊ-ն չեն հեռացել։
Խաչատրյանի կարծիքով, Փաշինյանի կառավարումը սարսափելի աղետ է մեր երկրի համար և միակ ելքը նրա հեռացումն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ