Փրկարարները մոտ 3 տոննա անձրևաջուր են հեռացրել Տաշիր քաղաքի տներից մեկի խոհանոցից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1111417.jpg

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 16։17-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկը լցվում է անձրևաջրերով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ տանը կից կառուցված խոհանոցը (մոտ 16 քմ) լցվել է անձրևաջրով (մոտ 30 սմ բարձրությամբ)։

Նշվում է, որ փրկարարները մոտոպոմպի օգնությամբ խոհանոցից հեռացրել են մոտ 3 տոննա անձրևաջուր։



--00—ԶՀ