ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
Չի կարելի բացառել նոր համավարակի սպառնալիքը, որը շատ ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը: Այս մասին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
«Կորոնավիրուսի մեկ այլ տարբերակի առաջացումը, որը կարող է հանգեցնել հիվանդության և մահվան նոր բռնկումների, առկա է։ Առկա է նաև նոր պաթոգենի առաջացման վտանգը՝ է՛լ ավելի մահացու ներուժով»,-ասել է ԱՀԿ ղեկավարը։
Գեբրեյեսուսը ամբողջ աշխարհին կոչ է արել պատրաստ լինել ապագայում այդ սպառնալիքի դիմակայմանը։
--00—ՅՄ