ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը հայտարարել է Կիևում հումանիտար միջանցք բացելու շտապ անհրաժեշտության մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը, ԱՀԿ ղեկավարը այդ մասին հայտնել է Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ՝ շեշտելով, որ հումանիտար միջանցքը Կիևում անհրաժեշտ է կարիքավոր բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար:
--00--ՍԳ