ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Երկրի բնակիչները՝ կորոնավիրուսով պայամանվորված խուճապի մատնվելու կարիք չունեն։ Այս մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ Գրել է Interfax.com.ua-ն։
«Առայժմ վիրուսի վտանգավորությունը մասշտաբային չէ։ Վախենալու ոչինչ չկա»,- Ժնևում ելույթի ժամանակ ասել է նա։
«Այս պահին խուճապի պատճառ չկա»,- հավելել է ԱՀԿ ղեկավարը։
Ընդ որում նա նշել է, որ այնուամենայիվ աշխարհի երկրներ «պետք է հիշեն վիրուսով վարակվելու ռիսկերի մասին և ընդունել էֆեկտիվ քայլեր ձեռնարկել դրա դեմ։
Չինաստանի իշխանությունները 2019 թ․ հունվարի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարցուիչը կոնորավիրուսն է՝ 2019-nCoV-ն։
Վիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 17,2 հազարի, որոնցից 361-ը մահացել է։ Եվս 150 մարդ հիվանդ է Չինաստանի սահմաններից դուրս․ նրանցից մեկը մահացել է։ ԱՀԿ-ն բռնկման հետևանքով համաշխարհային արտակարգ դրություն է հայտարարել։