ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն այսօր հայտարարել է, որ արձակելու է խորհրդարանը: Վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թ. հուլիսի 23-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է El Pais պարբերականը:
Սանչեսի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նրա «Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը» անհաջող արդյունքներ գրանցեց մայիսի 28-ին անցկացված տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններում:
«Ես անձնական պատասխանատվություն եմ կրում արդյունքների համար և կարծում եմ, որ անհրաժեշտ է արձագանքել դրան։ Կարծում եմ, որ իսպանացիները պետք է բարձրաձայնեն այն մասին, թե ինչ են ուզում կառավարությունից և քաղաքական կուսակցություններից, ինչպես նաև այն մասին, թե ո՛ր քաղաքական ուժերը պետք է կառավարեն երկիրը… Լավագույն բանը, ինչը կարելի է անել այս իրավիճակում, ընտրողներին խոսք տալն է», - ասել է վարչապետն իր հեռուստաուղերձում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։։
--00—ՅՄ