ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
«FlyOne Armenia» ավիաընկերությունը ամառային թռիչքային շրջանում չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվա` «Շերեմետևո» օդանավակայան։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Նրա խոսքով` այս չվերթերի մեկնարկով կկարողանան թռիչքներ իրականցնել դեպի Մոսկվայի չորս օդանավակայաններից երեքը։
«Դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ թռիչքներ արդեն իսկ իրականացնում ենք։ Կարծում ենք`դեպի «Շերեմետևո» օդանավակայան ուղղությունը ևս պահանջված կլինի, որովհետև հաշվի առնելով ՌԴ մայրաքաղաքի առանձնահատկությունները`ամեն օդանավակայան ունի իր ուղևորը»,–ասաց Անանյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ