ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր հոսպիտալացվել է վիրահատության համար։ Բժիշկների խումբը որոշել է, որ Ֆրանցիսկոսը որովայնի պատի վիրահատության կարիք ունի առաջացած ճողվածքը վերացնելու համար, գրում է Vatican News-ը։
Երկու տարի առաջ Ֆրանցիսկոսը հեռացրել էր հաստ աղիքի մի մասը։ Նա մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում։
--00—ՍՊ