ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մայիսի 13-ին Վատիկանում հնարավոր է ընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Գրում է իտալական ANSA գործակալությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնում էին գերմանական լրատվամիջոցները, առաջիկա օրերին Զելենսկին Բեռլինում կհանդիպի կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, և այդ ծրագրում կարող է ներառվել նաև Հռոմի պապի հետ հանդիպումը։
Զելենսկու՝ Իտալիա և Վատիկան հնարավոր այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա։
Ավելի վաղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ:
Մարտին Պապը պատրաստակամություն էր հայտնել անձամբ գալ Կիև, որպեսզի նպաստի Ուկրաինայում զինված հակամարտության դադարեցմանը:
--00—ՍՊ