ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Պուտինի ու Զելենսկու հետ՝ քննարկելու Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքները և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
Hurriyet-ի հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ ՀԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի մանրամասն հետաքննության համար կարող է հանձնաժողով ստեղծվել Ուկրաինայի, ՌԴ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի և միջազգային հանրության, այդ թվում՝ Թուրքիայի փորձագետների մասնակցությամբ․
«Թուրքիայի ձայնը կարևոր է, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի տարածքից օկուպացիոն զորքերի դուրսբերմանը»,- նշել է Զելենսկին։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։
Պուտինը կատարվածի համար մեղադրել է Կիևին։
--00—ՍՊ