ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Թուրքական մեդիան սկսել է ակտիվորեն տարածել տեղական ռազմադյունաբերության վերաբերյալ տարբեր տեղեկություններ` նշելով որ Թուրքիան պատրաստվում է մտնել «գերհզոր ուժերի» շարքերը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Այս առումով հիշատակվում են առաջիկա պլանները՝ կապված մոտ ապագայում տեղական ռազմարդյունաբերության ոլորտում հեռահար հրթիռների նոր մոդելների արտադրման և դրանց հզորացման հետ։
Ամենից շատ շրջանառվում են ցածր հեռահարության (576 կմ) «Tayfun» հրթիռների սեփական արտադրության մասին տեղեկությունները՝ զուգահեռաբար ընդգծելով, որ մոտ ապագայում պլանավորվում է դրանց հեռահարությունը հասցնել մինչև 1000 կմ-ի: Հրթիռի երկու հաջող փորձարկում արդեն արվել է։
--00--ԶՀ