ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․
«Ցավոք, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված», - այդ մասին ասել է վարչապետ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ․
«Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է, և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»,- նշել է նա։
--00—ՍՊ