ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ավելի շատ ստամբուլյան քաոս է»,- գրում է Daily Mail-ը։
Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» խաղից առաջ հրդեհ է բռնկվել մարզադաշտի հարակից տարածքում: Տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան:
Հանդիպումը պետք է կայանա այսօր՝ հունիսի 10-ին:
«Ման Սիթիի» և Միլանի «Ինտերի» երկրպագուները ստիպված են եղել ոտքով մինչև 5 մղոն քայլել մինչև «Աթաթուրքի» անվան մարզադաշտ։
ՈՒԵՖԱ-ն երկրպագուներին կոչ է արել օգտվել երթուղային ավտոբուսներից, որոնք սկսել են մեկնել տեղական ժամանակով 13:00-ին՝ խաղի մեկնարկից 9 ժամ առաջ, մինչդեռ պետք է մեկներ 18:00-ին: Շատ ավտոբուսներ մնացել են սարսափելի խցանումների մեջ։
--00—ՍՊ