Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

dirqer-zinvor

Հունիսի 17-ին՝ ժամը18:40-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմում տուժածներ չկան:

--00—ՅՄ