ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
Կա՛մ Իրանի հետ կնստենք և կբանակցենք, կա՛մ այդ երկրի հետ վատ բաներ տեղի կունենան։ Չեմ ցանկանում, որ այդպես լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, թե ինչպես է նամակ հղել Իրանի իշխանություններին, որում ասել է, որ ստիպված կլինի որոշում կայացնել ի վերջո․ «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա․․․եւ ես դա չեմ ասում ուժի կամ թուլության միջոցով, իմ նախապատվությունն այն է, որ մենք աշխատենք Իրանի հետ։ Բայց եթե մենք չպայմանավորվենք, ապա Իրանի հետ վատ բան տեղի կունենա», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Ընդ որում, ԱՄՆ առաջնորդը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ կարող է տեղի ունենալ Իրանի հետ: Մինչ այդ Axios պորտալը հայտնել էր, որ Թրամփն Իրանին երկու ամիս ժամանակ է տվել իրանական միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքելու համար: Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը համապատասխան նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին:
--00—ՍՊ