ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News
Գերբի վրա Չալոյի և «Բյուրեղ» թաղամասի նկարները թող պատկերեն, դրանք են Փաշինյանի խորհրդանիշները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի համոզմամբ, Փաշինյանը Հայաստանի Հերոստրատն է, քանի որ զգետնեց մեր բոլոր հաղթանակները։
Ըստ Սուրենյանցի նա Հայաստանը թողել է Թուրքիայի և Ադրբեջանի ողորմածությանը փորձելով կադաստրի թուղթ ստանալ այն դեպքում, երբ դա անհնար է։
Նրա կարծիքով, եթե Արցախը հայաթափվի, ապա դրանով կկոտրվի Երրորդ Հանրապետության ողնաշարը։
Սուրենյանցի պնդմամբ, Փաշինյանը ձևախեղում է Վանո Սիրադեղյանի կարևոր մտքերը և նա ամենևին իրական ու պատրանքային հայրենիքների մասին չի խոսում։
Նրա պնդմամբ, վարչապետի նկարագրածը թույլ և անողնաշար Հայաստանն է։
Մանրամասները` տեսանյութում։
--00—ՅՄ