ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Արդշինբանկը ներկայացրել է ծառայությունների երկու փաթեթ՝ Optimal և Advanced, հարմարեցված ֆիզիկական անձանց, ովքեր գնահատում են անհատականացված բանկային ծառայությունները:
Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքով, նոր լուծումները անհատ հաճախորդներին հնարավորություն են տալիս անվճար օգտվել մի քանի բարձր պահանջարկ ունեցող ծառայություններից. «Դուք վճարում եք միայն մեկ անգամ և ամբողջ տարվա ընթացքում օգտվում ծառայություններից: Ընտրելով այս փաթեթները՝ հաճախորդները կարող են օգտվել անհատականացված սպասարկումից և խնայել արժեքավոր ժամանակը:»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Optimal փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.
· բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
· պատվիրել Mastercard Standard, Visa Classic կամ Visa Gold դեբետային քարտ
· ակտիվացնել i-Banking ծառայությունը
· կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
· օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:
Advanced փաթեթի շրջանակներում հաճախորդները կարող են.
· բացել բանկային հաշիվ ՀՀ դրամով
· բացել 3 հատ բանկային հաշիվ ցանկացած արժույթով
· պատվիրել Mastercard Black Edition պրեմիում դասի քարտ և Priority Pass քարտ
· ստանալ 2 անձի համար անվճար մուտք Priority Pass ցանցի բիզնես սրահներ
· ակտիվացնել i-Banking ծառայությունը
· կատարել գործարքների հեռավար պատվիրում և հաստատում Mօbile Banking հավելվածով
· օգտվել անհատական մենեջերի ծառայությունից:
Վերոնշյալ փաթեթների թողարկման և սպասարկման պայմաններին կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://bit.ly/40nfuRw հղումով:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
--00—ԱՊ