ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24news
Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց միջև խաղաղության հաստատման գործընթացին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքերով, Միացյալ Նահանգների ու Եվրամիության գործողություններում երևում է ոչ թե օգնելու, այլ տարածաշրջան ներխուժելու ցանկություն․ «Տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև որոշ ուժերի միջոցով հաստատվելու ցանկություն, որոնք այստեղ գրեթե որոշիչ դեր կխաղան»,-ասել է նա։
ՌԴ ԱԳ նախարարի կարծիքով, Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են նրա ցանկությունը «ընդլայնվել դեպի այն տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:
«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք բացահայտ քննարկում ենք այն, ինչը կատարվում է նրանց հետ»,- ասել է Լավրովը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ