ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ արդարադատության նախարարի կողմից երեկ Հ1 հեռուստաալիքով Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունները ապատեղեկատվություն են պարունակում: Դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է քննվում առաջին անգամ, վարույթը վերաբերվում դատավորի խոսքի ազատության սահմանափակմանը: Դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից քննված գործերով ՄԻԵԴ կողմից երբևէ որևէ խախտում չի արձանագրվել»։
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:
Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։
--00—ՍՊ