ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24news
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Նախարար Սանոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել վերջինիս ջանքերը հայ-իրանական բարեկամական հարաբերությունների սերտացման ուղղությամբ։ Նախարարը հաջողություններ է մաղթել դեսպան Զոհուրիին հետագա աշխատանքում։
Դեսպանը գոհունակություն է հայտնել ՏԿԵ նախարարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության, արձանագրված արդյունքների համար, և հավաստիացրել, որ հաջորդիվ էլ հետամուտ են լինելու բոլոր ծրագրերի իրականացման հարցում։
Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
--00—ՅՄ