ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ՀՀ անկլավների մասին իր հայտարարություններով իրավունք է տվել Ալիևին գործելու, որից էլ նա օգտվում է։ Միջանցքի փակումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև որ պաշտոնական Երևանը թուրք-ադրբեջանական դաշինքի շահերը չսպասարկի: Եվրոպական դատարանի հայտարարությունները երկրորդական նշանակություն ունեն, Ադրբեջանը ասում է՝ մենք Փաշինյանի համաձայնությունն ունենք, միայն դավաճան իշխանության հեռացման դեպքում է հնարավոր հաջողության հասնել: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը:
Անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը՝ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այդ հանդիպումից սպասելիքներ չունի, քննարկվելու է, թե ինչպես փաթեթավորել թուրքական շահը, որ հայ հանրությունը չհասկանա՝ ինչի մասին է խոսքը:
Անդրադառնալով Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Արցախի իշխանությունը չի կարող Բաքվի հետ շփվել ի օգուտ Արցախի, դա բացարձակ սուտ է:
«Արցախը եթե տեսնում է, որ իր ձեռքի խաղաքարտերը իր օգտին չեն, պետք է խառնել այն, պետք է փաստի առջև կանգնեցնի բոլորին: Արցախն ինքնուրույն սուբյեկտ լինելու շանս երբեք չի ունեցել, պետք է որոշումներ կայացնելու պատասխանատվություն վերցնի իր ճակատագրի և անվտանգության համար: Պետք է պրոբլեմներ ստեղծեն բոլոր կողմերի համար, քաղաքականությունը միայն կոչերը չէ, դա նաև ռիսկ է»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ