ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
«Ադրբեջանի վերջին սադրանքը. Երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե պատնեշ են տեղադրել, որպեսզի փակեն Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը և փրկօղակ է 120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխաների համար», - թվիթերյան իր էջում գրում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․
«Սա եղել է Հաագայի դատարանի որոշման համատեքստում` ի լրումն ապօրինի արգելափակոցի տեղադրման և զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- նշել է նա։
--00—ՍՊ