ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24news
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախից գրում է․
«Բարի լույս ...
Սիրելի հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ։
Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։
Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։
համախմբվե'ր ու դուրս եկե՛ք փողոց....
1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։
2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։
3. Հիվանդանոց դեղեր չեն հասնում
4. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեղփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի:
Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...
Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին , որպես տատիկ , որպես պարզապես հայ։
Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների ,ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...
Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...
Սպասում եմ արձագանքի ու քայլերի ։
Ներեցեք որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ ...»։
--00—ՍՊ