ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Մ-6 միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Բագրատաշեն հատվածի մոտ 53-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհի հենապատի փլուզում (մոտ 150 քմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, տեղեկացնելով, որ երթևեկությունը կիրականացվի Ալավերդի քաղաքով:
--00—ԶՀ