ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Այսօր իմ նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված մասնագիտական աշխատանքային քննարկման շրջանակներում արձանագրեցինք, որ փաստաբանները և իրենց վստահորդները խոշտանգվում են ՀՀ ոստիկանության և քննչական մարմիններում,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․
«Դատաբժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ ոստիկանների կողմից խոշտանգված քաղաքացու ականջի թաղանթը վնասվել է և դեմքին կա ծխախոտի հանգցնլու հետևանքով առաջացած վնասվածք։
Խախտվում է մասնագետի սահմանադրական իրավունքը. անգամ գործադուլ արեցին փաստաբանները»,- նշել է նա։
Թովմասյանի խոսքերով՝ ելքը մեկն է՝ պատժել հանցագործներին, հանցակիցներին և ապահովել լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն՝ այդպիսով նպաստելով դեպքերի կրկնության բացառմանը․
«Օրենսդրությամբ առավել պաշտանել փաստաբաններին
Շնորհակալություն ներկաներին՝ քննարկման որակի համար...»,- գրել է նա։
--00—ՍՊ