ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Ադրբեջանական դատարանն ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանքների հիման վրա 11,6 տարվա ազատազրկման դատապարտեց երկու հայ զինծառայողներին, որոնք գերեվարվել էին Հայաստանի տարածքից մայիսի 26-ից և ներկայացվել իբրև թե ահաբեկիչներ և ապօրինի մաքսանենգություն իրականացնողներ։
Հիշեցնենք, որ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի հետ կապն անհետացել է մայիսի 26-ին ժամը 19։00-ից, երբ նրանք սնունդ էին հասցնում մարտական դիրքեր։
Այնուհետեւ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարեց հայ զինվորականներին «դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի» ժամանակ կալանավորելու մասին, նրանք ձերբակալվեցին, գործն ուղարկվեց դատարան։
--00—ԱՊ