Հայ զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի փորձագետների կազմակերպած դասընթացին, շնորհվել են հավաստագրեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

photo_2024-05-22_12-20-07

Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ:

պն

Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում:

պն

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

--00—ՅՄ