ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 տոկոսի, այդ մասին Եկատերինբուրգում "Иннопром-2023" ցուցահանդեսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է TACC-ը։
«Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար։ Այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում, կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 տոկոս աճի»,-նշել է նա։
--00—ՍՊ