Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

դդ

Այսօր հանդիպել եմ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինի հետ, այդ մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․



«Մեծ է Անդրեա Վիկտորինի ներդրումը Հայաստանի և Եվրամիության միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և Հայաստանում տնտեսության ոլորտի զարգացման գործում։

Քննարկել ենք տնտեսության տարբեր ճյուղերում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցությանը և համատեղ ծրագրերի իրականացմանը, ԵՄ աջակցության գործիքակազմի կիրառմանը, ՓՄՁ ոլորտում իրականացվող քաղաքականությանը, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նա։ 

--00—ՍՊ