ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է, եւ միաժամանակ նրա նկատմամբ միջազգային հետախուզման գործընթաց է ձեռնարկվել: Այս մասին գրում են լրատվամիջոցները։
Նշվում է, որ որոշումը կայացվել է հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից։ Համաձայն որոշման՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է քննությունից խուսափելու պատճառով մեղադրյալի գտնվելու վայրն անհայտ լինելու հիմքով։
Հիշեցնենք, որ նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.-ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երեւանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:
--00—ՅՄ