ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի Միացյալ Նահանգների առանձնատան վրա կալանք է դրվել: Դատախազությունում վստահ են, որ 100 մլն դրամ փողերի լվացման մեջ մեղադրվող պաշտոնյան այդ տունը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներով: Կալանք է դրված նաև Վիգեն Սարգսյանին պատկանող Երևանում 5 բնակարանի վրա, որոնք էլ հանդիսացել են եկամուտների օրինականացման առարկա: Գործն ուղարկվել է դատարան՝ այն առանց Վիգեն Սարգսյանի քննելու համար: Սարգսյանը հետախուզվում է: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Մանրամասները՝ այստեղ։
--00—ԼՀ