ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակապետական հայտարարությունից հետո այդպես էլ չկարողացավ Ադրբեջանից ստանալ պատասխան, որ վերջինս ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ինչ վերաբերում է անկլավները հանձնելու բանավոր պայմանավորվածության մասին Ալիևի հայտարարությանը, ապա պետք է հասկանալ, որ անկլավները ստրատեգիական տեսանկյունից համարժեք չեն և ճիշտ չէ փոխանակելը, լավագույն լուծումը թողնել այնպես, ինչպես կա: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Փաշինյանը հայրենիք չունի, վաղը կարող է ասել՝ չկա մի քաղաք, որ չենք կարող այլ տեղ կառուցել, Երևանը պետք է տանք, ի՞նչ է եղել, Երևանը կհանձնի, կգնա Աշտարակ, քարտեզ չի պատկերացնում, իր հարազատ մարզն էլ է պատրաստ տալ: Նրան 29.800 քկմ-ն չի հետաքրքրում 1 քմ է պետք, որ աթոռը տեղավորվի, եթե ևս 100, 150 պաշտոնյայի աթոռ մի քառակուսի մետրի վրա տեղավորվի՝ հերիք է»,- ավելացրեց Մամիջանյանը:
Խոսելով պատերազմ հրահրելու մասին իշխանության մեղադրանքներից՝ Մամիջանյանը նշեց, որ լկտիություն է, երբ պատերազմ բերածը ու ձախողածը ընդդիմությանը մեղադրում է պատերազմ հրահրելու մեջ: «Ովքեր մտածում են, որ միայն Խաչատուրովի, Աշոտյանի հետ են այդպես վարվում, սխալվում են, Փաշինյանը բոլորի հետևից գնալու է՝ իր ասածը կատարող դատավորների, քննիչների, դատախազների, բոլորի: Անդրադառնալով պայքարին՝ Հայկ Մամիջանյանը նշեց, որ ՀՀԿ-ն իր բաժին անձնուրած պայքարը մղելու է, քանի որ պարտավոր է հայրենիքի համար պայքարել, որքան շատ մարդ կանգնի իրենց կողքին, այնքան ուժեղ կլինենք», - ամփոփեց Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ