ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականին է ճանաչվել, Փաշինյանը նոր բան չի ասում, նա վերահաստատում է 1991 թվականի հայտարարությունը: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը:
«Նախկինում, երբ բանակցություններ են տարվել, ժողովրդին այլ բան են ասել, իսկ մենք ուղիղ ու անկեղծ ենք ժողովրդի հետ: Ընդդիմությունը պետք է անկեղծ լինի, այն հարցերը, որոնք հիմա բարձրաձայնում են, իրենց իշխանության ժամանակ չեն արել: Վստահ եմ, ՀՀ քաղաքացիները շատ լավ հասկանում են՝ ինչ է տեղի ունենում»,- ավելացրեց պատգամավորը:
Անդրադառնալով մեծ քանակությամբ կոկաինի առգրավման թեմային՝ պատգամավորը մտավախություն հայտնեց, թե հնարավոր է, որ կոկաինի խնդիրը ոչ թե մի քանի տարվա, այլ տասնյակ տարիների խնդիր է և նոր է բացահայտվում: «Եթե նման ծավալի գործը բացահայտվի ու հաստատվի, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ծավալի կոկաին է մտել Հայաստան այսքան տարիներ և դա ինչ խնդիր է ներկայացնում մեր երկրի համար» - նշեց Ռուստամ Բաքոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ